ԱՄՆ-ի հայցով Երեւանի օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին Հայաստանը լքել թույլ տալուն, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանի, կհաջորդի ԱՄՆ-ի կոշտ արձագանքը` մի շարք ծրագրերի ֆինանսավորման հարցում որոշումների վերանայում, ինչպես նաեւ Հայաստանին կարող են մեղադրել միջազգային քրեական հանցագործություն պարտակելու մեջ. «Բացի այն, որ ՀՀ իշխանությունները ստիպված են լինելու տհաճ հարցերի պատասխանել, նաեւ այս իրավիճակը խոսում է այն մասին, որ ՀՀ-ում իրական իրավապահ համակարգ գոյություն չունի, քանի որ զենքի ապօրինի առեւտրի եւ փողերի լվացման մեջ մեղադրվող անձին բաց թողնելը միայն դրա արդյունքը կարող էր լինել»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այստեղ նաեւ այլ միտում է տեսնում. «Ակնհայտ է, որ ՀՀ իրավապահ մարմինները քաղաքական նպատակահարմարությունից ելնելով են նման վերաբերմունք ցույց տվել ՌԴ քաղաքացուն, այլ ոչ թե իրավական: Խայտառակությունն այն է, որ եթե մինչ այդ ՀՀ իրավապահ մարմինները որոշում էին կայացնում ՀՀ իշխանությունների քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ապա հիմա արդեն նաեւ՝ ՌԴ իշխանությունների»:
Կարդացեք նաև
«Առավոտ»
02.09.2016