Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՄՆ կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը կոչ է անում պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը

Սեպտեմբեր 02,2016 22:20

ԱՄՆ կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը շնորհավորում է Ղարաբաղի հանրապետությանը

Կոչ է անում պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը

       Վաշինգտոն. Այսօր ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնախմբի  համանախագահներ Ֆրենկ Փալոուն Կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի), Ռոբերտ Դոլդը (հանրապետական, Իլինոյս), Ջեքի Սփայերը (դեմոկրատ, Կալիֆորնիա) և Դեյվիդ Վալադաոն (հանրապետական, Կալիֆորնիա), հանձնախմբի փոխ-համանախագահներ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) ու Դավիթ Թրոթը (հանրապետական, Միչիգան) շնորհավորել են նախագահ Բակո Սահակյանին և Արցախի ժողովրդին անկախության տարելիցի առթիվ, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

mailAttach-(1)

«Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի անունից հղում ենք այս գրությունը, շնորհավորելու Ձեզ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի, ժողովրդին, քանզի սեպտեմբերի 2-ին տոնում եք Ձեր հոբելյանական 25-ամյա անկախությունը: Այս պատմական օրն առանցքային է եղել ինքնորոշման և ազատության իրավունքը պաշտպանելու համար Արցախի մղած պայքարում», – հայտարարել են Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներն ու փոխ-համանախագահները:

Նամակում կարևորվել է նաև, որ Լեռնային Ղարաբաղը հավատարիմ է մնում        «ժողովրդավարական կառավարման զարգացմանր և օրենքի գերակայությանը», չնայած Ադրբեջանի կողմից շարունակվող բռնություններին ու սպառնալիքներին:

«Դատապարտում ենք նաև Ադրբեջանի բոլորովին վերջերս՝ ապրիլի սկզբին, իրականացրած ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ, ինչը հանգեցրեց հարյուրավոր ռազմական ու քաղաքացիական զոհերի: Հուսո՛վ լինենք, որ կգտնվի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում: Գնահատում ենք տարածաշրջանային անվտանգության և կայունության հանդեպ Ձեր անսասան հետևողականութունը»,  – գրել են ներկայացուցիչներ  Փալոունը, Դոլդը, Սփայերը, Վալավադոն, Շիֆը և Թրոթը Արցախի նախագահին: «Կշարունակենք սատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և կոչ ենք անում պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը»:

Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ողջունեց Հայկական հանձնախմբի անդամներին, հայտարարելով. «Ողջունում ենք Հայկական հանձնախմբի ղեկավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարությանն ու անվտանգությանը նրանց հետևողական աջակցության ու նվիրվածության համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930