Արդեն տեղեկացրել ենք, որ «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհուրդը սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակից երթ է նախաձեռնել՝ ի պաշտպանություն «Սասնա Ծռերի» և նրանց քաղաքական պահանջների։ Երբ երթի մասնակիցները մոտեցան Մարգարյան ծննդատանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը կոչ արեց առանց վանկարկումների անցնել այդ հատվածով. «Ժողովուրդ ջան, այստեղով լուռ, անցեք սա այն վայրն է, որտեղ «Սասնա ծռեր» են ծնվում»: Մեկը կատակեց իշխանությունների հասցեին: «Իրենք չբեր են»,-հետեւեց պատասխանը:
Կազմակերպված խաղաղ երթն իր տրամաբանական վախճանին հասավ Ազատության հրապարակում:
Սեպտեմբերի 9-ին 19:30 կկայանա հաջորդ երթը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ