Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական համագումարը պարգևատրվեց Լեռնային Ղարաբաղի «Երախտագիտություն» մեդալով

Սեպտեմբեր 02,2016 22:03

Ամերիկայի հայկական համագումարը շնորհավորում է Արցախի անկախության 25-ամյակը

       Վաշինգտոն. Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) շնորհավորանքներն է հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը (ԼՂՀ) 25-ամյա անկախության առիթով: 1991թ-ի սեպտեմբերի

2-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի օրենսդիր մարմինն ու հարակից Շահումյանի շրջանը հռչակեցին ԼՂՀ-ի կազմավորման մասին, ի չիք դարձնելով հայոց հինավուրց Արցախ նահանգը նորաստեղծ խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու Ստալինի 1921թ-ի ինքնակամ որոշումը:

Նկարում.  Ամերիկայի հայկական համագումարին տրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Երախտագիտություն մեդալը և հավաստագիրը:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 25-ամյա տարելիցի կապակցությամբ Ամերիկայի հայկական համագումարի անունից սրտագին շնորհավորանքներ ենք հղում Արցախի ողջ ժողովրդին», – Բակո Սահակյանին հղված համատեղ նամակում հայտարարեցին Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը և Համագումարի նախագահ Քերոլին Մուգարը: «Հայերիս ժամանակակից կյանքում Լեռնային Ղարաբաղը մարմնավորում է թե՛ կորուստներ, թե՛ հաղթանակներ, որոնք համարում ենք մեր ազգի լավագույն բնութագրերը, և որոնք իսկապե՛ս ստեղծում են կուռ ընտանեկան կապեր: Քաջությունը, հաստատակամությունը, ազնվությունը, ժողովրդավարությունը, տոկունությունը, բարի կամքը, հավատն ու հարգանքը, որոնք Արցախի ժողովուրդը դրսևորեց անկախության պայքարի սկզբից ի վեր, շատ ոգեշնչող էին, և պատիվ ենք ունեցել ի սկզբանե աջակցել սեփական ապագան որոշելու Ձեր իրավունքին»:

1991 թվականին անկախության հռչակումից ի վեր, ԼՂՀ-ն իր ազատությունը պաշտպանել է ռազմի դաշտում, և կենսունակ քաղաքացիական հասարակության պայմաններում վարել կայուն ժողովրդավարություն և զարգացրել շուկայական տնտեսություն: Ի հեճուկս Ադրբեջանի նորանոր ոտնձգությունների շարունակվող սպառնալիքների, Արցախը շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների համամարդկային արժեքներին,  որպես ինքնիշխան ժողովրդավար երկիր և միջազգային հանրության հուսալի անդամ:

«Միջազգային պայմանագրերի և բարեխղճության ցանկացած չափանիշի հստակ խախտում հանդիսացող Ադրբեջանի նախագահ Ալիևի և մյուսների իրագործած վերջին վայրագություններն ու հարձակումները մեր դիմակայած ռիսկերի անընդհատ հիշեցումներն են: Հայկական համագումարը շարունակում է քարոզչությունն ի նպաստ Ձեր ազատության ու անվտանգության», – ասացին Բարսամյանը, Գրիգորյանն ու Մուգարը Արցախի Նախագահին: «Տևական լուծում չի կարող լինել, քանի դեռ Արցախի կառավարությունը չմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին, և Արցախի ժողովուրդը ժողովրդավարորեն չհաստատի ցանկացած բանակցային լուծում», – հավելեցին նրանք:

1997 թվականից ի վեր, Համագումարը Վաշինգտոնի իր գրասենյակում հյուրընկալել և տեղակայել է ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրասենյակը: Կազմակերպությունը կշարունակի ջանքերն ի նպաստ Հանրապետության բարգավաճմանն ու նրա ժողովրդավարական կառավարմանը:

Ի գնահատանք Համագումարի ջանքերի, Նախագահ Սահակյանը պարգևատրեց կազմակերպությանը Արցախի Երախտագիտություն շքանշանով՝ «ԼՂՀ-ի տնտեսության, գիտության, մշակույթի, սոցիալական ոլորտների զարգացման ու վերականգնման գործում նշանակալի ավանդի, ինչպես նաև Հանրապետության միջազգային ճանաչման պաշտպանության և խթանման» համար:

«Հայկական համագումարի անունից Արցախի Երախտագիտություն մեդալն ընդունելը մեծ պատիվ է: Մեծագույն պատիվ է նաև նման արժանավոր մարդկանց կողքին այսօր գտնվելը: Երախտապարտ եմ զինվորների ու զինված ուժերի ներկայացուցիչների կողքին գտնվելուս համար, ովքեր միավորեցին աշխարհասփյուռ հայերին և իսկապե՛ս տեր են կանգնում Արցախին», – ասաց Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: «Շնորհավորում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը քառորդ դարյա հաջող պետականաշինության և ժողովրդավարությանը Ձեր անսահման նվիրվածության առիթով: Համագումարը շարունակելու է լինել  Արցախի կողքին և աջակցել նրան  ապագայում ևս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930