Այսօր Բաքվում մեկնարկել է շախմատի համաշխարհային օլիմպիադան:
Ինչպես եւ սպասվում էր, անվտանգության լիակատար երաշխիքների բացակայության եւ Ադրբեջանում իրականացվող հայատյաց քարոզչության պատճառով Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները հրաժարվել են մեկնել հարեւան երկիր: Սակայն երկու հայուհիներ այլ երկրների հավաքականների կազմում, այնուամենայնիվ, այնտեղ են: Նրանք են՝ Աննա Մարիա Ղազարյանը Նիդերլանդներից եւ Իրինա Գեւորգյանը Ուզբեկստանից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ