Օրերս լրատվամիջոցներում տեղեկություններ եղան, որ Հայաստանի կառավարությանը պատկանող Երեւանի ՋԷԿ-ը այս տարվա հուլիսի դրությամբ «Գազպրոմ Արմենիա»-ին պարտք է 52.3 միլիոն դոլար: Ապա` էներգետիկայի նախարարությունը պարզաբանեց՝ «Էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում՝ վերջին ամիսներին պարտքի զգալի մասը մարվել է։ Այժմ այն կազմում է ոչ թե 52,3 միլիոն, այլ՝ 33,8 միլիոն դոլար։ Պարտքի մնացած մասի մարումը նախատեսվում է իրականացնել առաջիկայում»։
Տնտեսագետ Արտակ Մանուկյանը ուսումնասիրելով 2011-2016 թվականի առաջին կիսամյակի էներգետիկ ոլորտը, ապացուցում է, որ 33.8 միլիոն դոլարի պարտքն, այսպես ասած՝ բավականին ուռճացված թիվ է. պարտքը մի քանի անգամ քիչ է:
Տնտեսագետը մանրամասն ներկայացնում է էներգետիկ ոլորտի պետական հիմնարկներին առաքված գազի ծավալներ են ու դրանց դիմաց կատարված վճարումները, եւ ըստ այդմ «Գազպրոմ Արմենիա»-ին պարտքը կազմում է մոտ 9 միլիոն դոլար:
Ըստ պաշտոնական տվյալների եւ տնտեսագետի ուսումնասիրության, 2011 թվականին «Գազպրոմ Արմենիան» էներգետիկ համակարգի պետական ընկերություններին, որի մեջ նաեւ Երեւան ՋԷԿ-ն է մտնում, առաքել է 17.4 միլիարդ դրամի գազ, «Գազպրոմի Արմենիա»-ին գազի այդ տարվա մատակարարման համար վճարվել է 14.7 միլիարդ դրամ:
Կարդացեք նաև
Տե՛ս լուսանկար 1
2012 թվականին «Գազպրոմ Արմենիան» առաքել է 23.6 միլիարդ դրամի գազ, վճարվել է 26. 8 միլիարդ դրամ:
Տե՛ս լուսանկար 2
2013-ին Գազպրոմ Արմենիան» առաքել է 27.4 միլիարդ դրամի գազ, վճարվել է 21.9 միլիարդ դրամ:
Տե՛ս լուսանկար 3
2014-ին Գազպրոմ Արմենիան» առաքել է 43.6 միլիարդ դրամի գազ, որի դիմաց ընկերությանը վճարվել է 37.4 միլիարդ դրամ:
Տե՛ս լուսանկար 4
2015-ին «Գազպրոմ Արմենիան» առաքել է 36.6 միլիարդ դրամի գազ, ընկերությանը վճարվել է 33 միլիարդ դրամ:
Տե՛ս լուսանկար 5
2016 թվականին առաջին կիսամյակին՝ հունվար-հուլիս «Գազպրոմ Արմենիան» առաքել է 9.8 միլիարդ դրամի գազ է առաքել, ընկերությանը վճարվել է 20.3 միլիարդ դրամ:
Տե՛ս լուսանկար 6
2011-2016 թվականի մինչեւ հուլիս ամիսը «Գազպրոմ Արմենիան» 158.6 միլիարդ դրամի գազ է առաքել, այս ծավալի գազի դիմաց վճարվել է 154.3 միլիարդ դրամ:
Այսինքն, ըստ Արտակ Մանուկյանի «Գազպրոմ Արմենիա»-ին 4.3 միլիարդ դրամ է կազմում պարտքը, մոտ 9 միլիոն դոլար, ոչ թե, ինչպես նախարար Լեւոն Յոլյանն է ասել՝ 33.8 միլիոն դոլար:
Տե՛ս լուսանկար 7
«Ոչ մի թվաբանությամբ նախարարի նշած թիվը չենք ստանում»,-ասաց տնտեսագետը: Թե ինչո՞ւ է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը նման ուռճացված պարտք ներկայացնում, մեր այս հարցին, տնտեսագետն ասաց՝ «Այդ հարցի պատասխանը սպասում ենք Լեւոն Յոլյանից: Բայց եթե Երեւան ՋԷԿ-ը այդպիսի պարտքեր ունենար հաստատ կնշվեր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքէջից, որտեղից էլ, որ վերցրել եմ այս բոլոր տվյալները»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ