«Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհուրդը սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակից երթ է նախաձեռնել՝ ի պաշտպանություն «Սասնա Ծռերի» և նրանց քաղաքական պահանջների։ Մասնակիցները կրում էին «Մենք բոլորս Սասնա Ծուռ» ենք, երթը թմբուկների ուղեկցությամբ էր:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն Ազատություն ռ/կ-ի թղթակցին ասաց, որ ելույթներ չկային, քանի որ նպատակը երթն էր: Իսկ ընդհանրապես, Մարտիրոսյանի խոսքով, իրենք ուրվագծումների մեջ են, բայց վերջնական որոշման մասին խոսելը դեռ վաղ է: Այնուհանդերձ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը շեշտեց. «Ունենք իրավիճակ, երբ ինքնիշխանությունից օր օրի զրկվում ենք, օրերս իմացանք, որ Գազպրոմից էլի պարտք ենք, ակնհայտ է, , արտագաղթի հարցը մնում է օրակարգում, կա քաղբանտարկյալների խնդիրը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ