Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում մասնակցել է <<Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար>> ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:
Նույն օրը Նախագահը Շուշի քաղաքում մասնակցել է նոր ժամանակակից ուսանողական համալիրի բացման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառումներին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից եւ հյուրեր արտերկրից:
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆԱԽԱԳԱՀԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԳԼԽԱՎՈՐՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ