Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Հովհաննիսյան. «Գլուխը կջարդենք, ով մեր երկրից սիմվոլիկ մի կտոր պոկի» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2016 20:45

«Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհուրդը սեպտեմբերի 2-ին  Ազատության հրապարակից երթ  է նախաձեռնել՝ ի պաշտպանություն «Սասնա Ծռերի» և նրանց քաղաքական պահանջների։

Իսկ մինչ երթը միջոցառման մասնակիցները կարճ ելույթներ ունեցան: Մասնավորապես «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ սեպտեմբերի երկուսը Արցախում տոնվում է որպես Արցախի անկախության ու հաղթանակի օր, բայց . նրա խոսքով, ոչ մի հայ մարդ լավ լուրջ չի ընկալում դա,քանի որ այդ օրը համայն հայության տոնն է:

MHM0107565-copy

«Ոչ մի պառակտիչ տարր չի կարող  պառակտել ազգային ազատագրական շարժումը…Բոլորս անկախ նրանից, թե Հայաստանի որ մասում ենք ապրում, հայրենակիցներ ենք եղբայրներ եւ քույրեր: Մենք միասնական ազգ ենք, կարողանալու ենք բոլորիս համար ստեղծել արժանապատիվ հայրենիք: Լուսահոգի Լեոնիդ Ազգալդյանն ասել է՝ սա Հայաստան է եւ վերջ, այսինքն` Մեղրին Հայաստան է, Ապարանը Հայաստան է, ամեն ինչ Հայաստան է, վայ նրան, ով կփորձի մեր երկրից սիմվոլիկ մի կտոր պոկել, չենք տալու, գլուխներն էլ ջարդելու ենք, էն ամայի հողն էլ ենք հետ բերելու, դեռ պատասխան են տալու: Ոչ մեկի տան մեջ ամայի այգի չի լինում: Այսօրվա հավաքն էլ ազատագրական խորհուրդ ունի, մենք ոչ թե հպարտանում ենք, թե ինչ ենք արել 20-25 տարի, այլ ասում ենք, Սասնա Ծռերն էլ ասում է, որ այստեղ պետք է ամբողջացնենք հաղթանակները, պատերազմի հերոս Պավլիկը, Արայիկը, Արմեն  ասացին, ո ր պարտք ունեն Հայաստանի առաջ, ու  հիմա ենք անում»:

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը կարդաց օգոստոսի մեկից կալանավորված Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը՝   հացադուլը  դադարեցնելու մասին: Ասաց նաեւ, որ սեպտեմբերի 8-ին Անդրիաս Ղուկասյանի դատն է, ու կոչ արեց ցուցարարներին լինել դատարանի մուտքի առաջ, պայքարել մինչեւ վերջին Սասնա ծուռը դուրս գա կալանավորումից: Նա կարդաց նաեւ Պավլիկ Մանուկյանի կոչը:

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան»  խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը եւս կոչ արեց լինել Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն առաջին ատյանի դատարանի դիմաց, նաեւ ասաց, որ ովքեր ամսի 17-30-ը եղել են բռնությունների ականատես, կապվեն իր հետ, վկայություններ տան եւ աշխատեն փաստաբանների հետ:

Անսպասելի հայտնվեց Գայանե Գասպարյանն իր բարձրախոսով ու ցանկացավ ելույթ ունենալ: Սակայն դա նրան չհաջողվեց, քանի որ բոլորը վանկարկում էին «Սասնա Ծռեր», սուլում էին:  Արմեն Հովհաննիսյանը սադրանք որակեց Գայանե Գասպարյանի ներխուժումը իրենց միջոցառմանը: «Ես չեմ ուզում մտնել այս տիկնոջ մոտիվացիայի մեջ: Այստեղ խոսելու են միայն նրանք, ովքեր համաձայնեցրել են խորհրդի հետ»,-հայտարարեց Արմեն Հովհաննիսյանը:

Ապա սկսվեց երթը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930