2016-ի օգոստոսի 1-31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 3 դեպքի և 17 վիրավորի մասին։ Բացի այդ, ամսվա ընթացքում 2 զոհ է գրանցվել նաև Հայաստանում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ ուժերում:
Մարտական կորուստ
- Օգոստոսի 2-ին ՊԲ արևելյան ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականի պայթյունից մահացել է 1996թ. ծնված զինծառայող Գևորգ Արթուրի Հարությունյանը:
Ոչ մարտական կորուստներ
- Օգոստոսի 4-ին ՊԲ հյուսիսային ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացել է 1997թ. ծնված ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահան Վահեի Միքայելյանը: ՀՀ քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացել է սեփական ինքնաձիգից արձակված կրակոցից:
- Օգոստոսի 5-ին ՀՀ ԶՈւ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով մահացել է ժամկետային զինծառայող Դավիթ Աշոտի Սաֆարյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Razm.info»-ի կայքում