Լեռնային Ղարաբաղի կողմից անկախության հռչակման 25-ամյակի կապակցությամբ ԼՂ ղեկավար Բակո Սահակյանի կողմից այսօր տրված ճաշկերույթին ներկա են եղել ինչպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, այնպես էլ չճանաչված կամ մասնակի ճանաչված երեք կազմավորումների՝ Աբխազիայի (ճանաչված՝ Ռուսաստանի կողմից), Հարավային Օսիայի (ճանաչված՝ Ռուսաստանի կողմից) և Մերձդնեստրի «պաշտոնական» ներկայացուցիչները:
Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը:
ԼՂ արտգործնախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Բակո Սահակյանի կողմից տրված ճաշկերույթին մասնակցել են Աբխազիայի փոխնախագահ Վիտալի Գաբնիան, Հարավային Օսիայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Պուխաևը և Մերձդնեստրի տարածաշրջանային զարգացման նախարար Պյոտր Գուժևը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում