Մարզային այցելությունների շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ։ Բաղրամյանի և Էջմիածնի տարածաշրջանային բաժանմունքներում Ծառայության ղեկավարին ներկայացվել են ստորաբաժանումների աշխատանքները, առկա խնդիրները։
Մարզային բաժնում՝ Արմավիրում, անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ընդգծվել են Ծառայության առջև դրված խնդիրների անխափան կատարման կարևորությունն ու գործունեության արդյունավետության բարձրացման առաջնահերթությունները։ «Իրականում հարկադիր կատարողի առաքելությունը բարդ է և պարտավորեցնող։ Այն պահանջում է և՛ մասնագիտական պատշաճ գիտելիքներ, և՛ պատասխանատվության բարձր զգացում, և՛ նվիրվածություն ու նրբանկատություն։ Ձեր ամենօրյա աշխատանքում ըմբռնումով մոտեցեք քաղաքացիների խնդիրներին՝ հավատարիմ մնալով ձեր կոչմանը»,-ընդգծել է Ծառայության ղեկավարը։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արմեն Հարությունյանը ևս մեկ անգամ նշել է աշխատանքում յուրաքանչյուր հարկադիր կատարողի նախաձեռնող լինելու կարևորությունն ու տվել համապատասխան հանձնարարականներ։
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող Ծառայության Միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժին