Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ բժիշկները մասնակցում են ռազմադաշտային վիրաբուժության դասընթացին

Սեպտեմբեր 02,2016 17:54

Երևան (ԿԽՄԿ) – Այսօր Երևանում մեկնարկել է եռօրյա դասընթաց՝ նվիրված ռազմադաշտային վիրաբուժության թեմային, որը կազմակերպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)՝ ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետ համատեղ։ Դասընթացը կանցկացվի 2016թ․-ի սեպտեմբերի 2-ից 4-ը «Օլիմպիա» հյուրանոցում (հասցե՝ ք. Երևան, Բարբյուսի փ. 64)։

Դասընթացին մասնակցում են քաղաքացիական և ռազմական ոլորտի շուրջ 85 վիրաբուժներ և վնասվածքաբաններ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից։ Փորձի փոխանակման և մասնագիտական քննարկումների միջոցով մասնակիցները ձեռք կբերեն լրացուցիչ գիտելիքներ հրազենային վերքերի և վնասվածքների բուժման, ռազմադաշտային վիրաբուժությունում անզգայացման, վարակների դեմ և արտակարգ իրավիճակներում հիվանդների մեծաքանակ հոսքի կառավարման և այլ խնդիրների մասին։
Դասընթացը վարում են ԿԽՄԿ-ի փորձառու վիրաբույժներ և դասախոսներ Մարտին Հերմանը (Գերմանիա) և Մարկո Պինա Պինտորը (Իտալիա), որոնք երկար տարիներ աշխատել են տարբեր երկրներում գործող ԿԽՄԿ հիվանդանոցներում, ինչպես նաև վարել են բազմաթիվ նման դասընթացներ տեղական մասնագետների համար։

«Ավելի քան քսան տարիների ընթացքում մենք կազմակերպել ենք ռազմադաշտային վիրաբուժության թեմայի շուրջ դասընթացներ հակամարտություններից տուժած տարբեր վայրերում», – ասել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը։ «Փորձի փոխանակման և գիտելիքների զարգացման միջոցով մենք նպատակ ունենք բարձրացնել բժշկական անձնակազմի կարողությունները՝ հրազենային վնասվածքներ ստացած ցանկացած մարդուն պատշաճ բուժում ապահովելու համար։ Հատկանշական է, որ քաղաքացիական և ռազմական առողջապահության ոլորտի մասնագետների հետ շփումների արդյունքում մենք համալրում ենք նաև մեր իսկ գիտելիքները թեմայի վերաբերյալ»։

Ռազմադաշտային վիրաբուժության դասընթացը Հայաստանում անցկացվում է առաջին անգամ։ Ավարտին մասնակիցներին կտրվեն հավաստագրվեր, ինչպես նաև ՀՀ առողջապահության կողմից կշնորհվեն ՇՄԶ (շարունակական մասնագիտական զարգացում) կրեդիտներ։

 

ԿԽՄԿ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930