Լրահոս
Օրվա լրահոսը

Նպատակն է ընդլայնել պարտապան ֆիզիկական անձանց տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակը

Սեպտեմբեր 02,2016 17:11

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հովհաննես Սահակյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը: Նշվել է, որ փաթեթն ունի սոցիալական ուղղվածություն, նպատակն է ընդլայնել պարտապան ֆիզիկական անձանց տրամադրվող սոցիալական երաշխիքների շրջանակը եւ պարտապանին հնարավորություն տալ իր գույքի վրա բռնագանձում տարածվելու դեպքում չզրկվել նվազագույն բնակապահովումից:

Արսեն Մկրտչյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել նաեւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթը: Փոխնախարարը մանրամասնել է նոր օրենսգրքով առաջարկվող իրավակարգավորումները եւ հոդվածային դրույթները:

Քննարկումների արդյունքում առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենսդրական փաթեթը հանձնաժողովում մանրամասն քննարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Քննարկված հարցերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Մհեր Շահգելդյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի եւ ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը:

 

ՀՀ ԱԺ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930