Հուլիսի 24-ին Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղի բնակիչ, 1934թ. ծնված Խորեն Կարապետյանը տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել: Օգոստոսի 8-ի երեկոյան Իջեւան քաղաքին հարակից Գանձաքար գյուղի Տլուտ սարամասից անհետացել է Գանձաքարի բնակչուհի, 1938թ. ծնված Սեդա Զաքարյանը: Նա գյուղից 20 կմ հեռավորությամբ գտնվող սարամասում պահում էր իրենց ընտանիքի անասունները: Ծեր մարդկանց որոնումները մինչ օրս արդյունք չեն տվել;
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ Խորեն Կարապետյանի եւ Սեդա Զաքարյանի անհետացման կապակցությամբ քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»): Քրեական գործերով հոդվածները կփոխվեն, երբ նրանց գտնեն, նրանց անհետանալու հանգամանքները բացահայտեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ