Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին կվերակառուցվի: Այս մասին հայտնում է Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի կայքը: Անցյալ տարի Սուրում տեղի ունեցած երկարատև զինված բախումների ընթացքում հայկական կաթոլիկ եկեղեցին լրջորեն վնասվել էր, սոցկայքերում տարածված լուսանկարներում երևում էր, որ կառույցը գրեթե կիսաքանդ վիճակում է:
Թուրքիայի շրջակա միջավայրի պահպանության և քաղաքաշինության նախարարությունը Սուրում գտնվող և բախումներից տուժած 11 պատմական կառույցի համար վերականգնման աշխատանքների ծրագիր է մշակել: Նախագծի շրջանակներում ծրագրվում է նաև հայկական կաթոլիկ եկեղեցու վերակառուցումը, որի ավարտը նախատեսված է 2018թ.: Եկեղեցու վերականգնման աշխատանքները կղեկավարի Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը, որին ներկայումս պատկանում է կաթոլիկ եկեղեցու սեփականության իրավունքը:
Նյութի մանրամասները կարդացեք ermenihaber.am–ի կայքում