Լրահոս
Օրվա լրահոսը

Մերկելը հետ չի կանգնում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևից. Reuters

Սեպտեմբեր 02,2016 16:06

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջնորդին հայտնել է, որ իրեն հեռու չի պահում 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի բանաձևից: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Այսօր ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիան կարող է հրաժարվել այդ բանաձևից՝ որպես Թուրքիայի նկատմամբ «քաղաքական ժեստ»:

Խորհրդարանում քրիստոնյա-դեմոկրատների առաջնորդ Վոլդեր Կաուդերը կուսակցական ժողովում հայտնել է, որ խոսել է Մերկելի հետ, և որ վերջինս հաստատել է իր դիրքորոշումը, հայտնում են ժողովին ներկա գտնված աղբյուրները:

Ըստ Կաուդերի՝ Մերկելը նաև նշել է, որ կուսակցական ժողովի ժամանակ ինքը քվեարկել է բանաձևին աջակցելու օգտին, չնայած  ներկա չի եղել հունիսին տեղի ունեցած քվեարկությանը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930