Այսօր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն անդրադառնալով քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ տեղի ունեցած միջադեպին, համաձայն որի, ռուս սահմանապահների կողմից արգելվել է նրա մուտքը Ռուսաստանի Դաշնություն, այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե արդյոք արգելքը քաղաքական պատճառներով է: Պարոն Քոչարյանը միայն ասաց, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը զբաղվում է այդ հարցով:
Մեկնաբանելով Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների մեկնաբանությունները, որոնք ամեն հայ-ադրբեջանական հանդիպումից հետո յուրովի են մեկնաբանում բանակցությունների ընթացքը, ԱԳՆ փոխնախարարն ասաց, որ Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջ մի բան է խոսում, դրանից հետո` միանգամայն այլ տեսակետ հայտնում:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Շավարշ Քոչարյանը շնորհավորելով Արցախի ժողովրդին անկախության 25-ամյակի առիթով՝ ասաց, որ անցած 25 տարիների ընթացքում Արցախի ժողովուրդն ապացուցեց, որ «տեր է իր կայացրած որոշմանը, այսինքն՝ որպես պետություն Արցախը կայացել է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ