Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը թվարկեց տնտեսական աճի դանդաղեցման պատճառները (Տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2016 15:19

Այսօր կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց վերլուծության արդյունքները, թե ինչո՞ւ է տնտեսական աճը նվազում:

Պարոն Մինասյանն ասաց. «Մի շարք ոլորտներում, որտեղ արձանագրված է տեմպի նվազում, մենք ուսումնասիրում ենք, եւ հիմնականում մի քանի պատճառներ կան: Առաջինը կապված է արձակուրդային շրջանի հետ, եւ ըստ ընկերությունների տված բացատրությունների՝ իրենք աշխատողներին արձակուրդ են ուղարկել, քանի որ ունեցել են արտադրական պաշար եւ արտադրության ծավալ չեն ավելացրել, բայց արտահանման ծավալներն են մեծացրել: Դրանով է պայմանավորված արտադրության տեմպի նվազումը»:

Պատճառներից մեկն էլ նախարարը պայմանավորեց Վերին Լարսի ճանապարհի հետ առաջացած խնդիրներով: Արծվիկ Մինասյանը նաեւ ասաց, որ առաջիկայում ավելի մանրամասն տեղեկություն կհայտնեն այս մասին, ինչպես նաեւ տնտեսական աճի վերաբերյալ կառավարության կանխատեսումները կներկայացնեն:

Նախարարի մեկնաբանությունները առավել մանրամասն` տեսանյութում

Արծվիկ Մինասյանն ասաց, որ ինքը երկարաժամկետ տնտեսական աճի կողմնակից է. «Ես հակված չեմ այսօր միայն աճի վրա հիմնված ինչ-որ գնահատականներին կամ հնչեցված կարծիքներին արձագանքել, որովհետեւ, որպես էկոնոմիկայի նախարար ինձ համար սկզբունքային նշանակություն ունի՝ մենք ինչպիսի հիմնավոր փոփոխություններ ենք իրականացնում, որպեսզի միջնաժամկետ եւ երկարաժամկետ առումով Հայաստանն ունենա կայուն, երկարաժամկետ եւ երկնիշ տնտեսական աճ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930