Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայում՝ «Ալագյազ» զորավարժարանում, դաշտային պայմաններում սկսվել է ռուս տանկիստների հատուկ վերապատրաստումը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Ուսումնական միջոցառմանը մասնակցում է ավելի քան 100 զինծառայող, որոնք ներգրավված են Տ-72Բ տանկերի անձնակազմում: «Տանկային մենամարտերի» անցկացման վարժանքներում մշակվում են մարտավարական, կրակային պատրաստականության և ծանր լեռնային ռելիեֆային պայմաններում տանկ վարելու նորմատիվներ:
«Ըստ ուսումնական մարտի՝ տանկերից մեկը գտնվում է շրջապատման մեջ, երկրորդը գործում է ավելի քան 2000 մետր հեռավորության վրա՝ մանևրելով և փոխելով կրակային դիրքերը: «Տանկային մենամարտի» մասնակիցները պետք է հայտնաբերեն թիրախը և առավելագույն «կրակային հարված» հասցնեն: Կրակային մարտավարական մենամարտն անցկացվում է կազմակերպված դարանի վայրում՝ դատարկ զինամթերքի կիրառմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ