Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հնարավոր է` Թուրքիան հետագայում մասնակցի Արցախյան հակամարտության բանակցություններին». Էդիկ Մինասյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2016 14:52

«Ներկայում Արցախում սիրիահայերի վերաբնակեցում կա, բայց ոչ զանգվածային կերպով, որն անհրաժեշտ է Արցախը սիրիահայության օգնությամբ վերաբնակեցնելու համար: Ճիշտ քաղաքականության արդյունքում հնարավոր էր այս հարցը լուծել» ,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց պատմաբան Էդիկ Մինասյանը:

Նա փաստեց, որ տարածաշրջանում Թուրքիան շարունակում է ակտիվ քաղաքականություն վարել` մասնավորապես Սիրիայում գործելով քրդերի դեմ, բայց այդ գործողությունների հետեւանքով սիրիահայեր են զոհվում: Սիրիայի երբեմնի ծաղկուն հայկական գաղթօջախը վերջին հինգ տարում քայքայվեց:

Մինասյանի խոսքով` Արցախյան հակամարտության հանգուցալուծման հարցում Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է եւ ամեն ինչ անում է` հայկական հարցն ասպարեզից հեռացնելու համար. «Հնարավոր է` ռուս-թուրքական գործակցության արդյունքում Թուրքիան հասնի նրան, որ բանակցություններում իր մասնակցությունն ապահովի: Դա կախված է ռուս-թուրքական մերձեցման հեռանկարներից: Միաժամանակ` կասկածում եմ, որովհետեւ դա նշանակում է ՌԴ-ի դիրքերի թուլացում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930