Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ռուսաստանը երբեք չի հրաժարվի Ադրբեջանի հանդեպ հավակնություններից. Էդիկ Մինասյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2016 14:27

«25-ամյա Արցախը նվաճումներ ունի գրեթե բոլոր ոլորտներում: Արցախը կայացած եւ փաստացի անկախ պետություն է` ոչ միայն «դե ֆակտո», այլեւ «դե յուրե»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում խոսելով Արցախի հանրապետության հռչակման 25-ամյակի մասին, ասաց պատմաբան Էդիկ Մինասյանը` հավելելով, որ Արցախի անկախացումը տեղին եւ ճիշտ որոշում էր, որը համապատասխանել է ԽՍՀՄ օրենսդրությանը:

Անդրադառնալով հարցին, թե ներկայում ինչպիսի՞ միջամտություն ունի Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության վրա, Մինասյանը փաստեց, որ Կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանը կշարունակի իր դերակատարությունն ունենալ. «ՌԴ-ն չի թաքցնում, որ շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին, վերջինս էլ նավթադոլարներ ունի` գնում է: Բայց չմոռանանք, որ ՌԴ-ն մեր ռազմական դաշնակիցն է, որը պայմանագրային հարաբերություներ ունի Ադրբեջանի հետ»:

Պատմաբանի խոսքով` Ռուսաստանը երբեք չի հրաժարվի Ադրբեջանի հանդեպ հավակնություններից եւ տնտեսական կապերից. «Տվյալ իրադրությունում Հայաստանը կարծես մեկուսանում է, բայց ՌԴ-ն որոշակի պարտավորություններ ունի մեր հանդեպ: Չեմ կարծում, որ իրավիճակի հասունացման պարագայում ՌԴ-ն տարածաշրջանում հավասարակշիռ քաղաքականություն է վարելու եւ զսպիչ մեխանիզմներ կիրառելու, բայց կարող ենք ասել, որ այսօր մինչեւ վերջ պահում ենք ՌԴ-ի հետ գործընկերությունը: Մենք հավատարիմ ենք մեր ռազմական համագործակցությանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930