Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուրեն Սարգսյան. «Օտարերկրացի բեյսջամփերները թռել են Արցախի դրոշով» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2016 14:17

Արդեն պատրաստ է «Ոստան հայոց» ռոք խմբի «Արցախ լսիր» տեսահոլովակը, որի պրոդյուսերն է Սուրեն Սարգսյանը, ռեժիսորը՝ Արփի Մաղաքյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Սուրեն Սարգսյանը նշեց, որ երգը ստեղծվել է Արցախյան գոյամարտի տարիներին, այսինքն՝ շուրջ 25 տարի առաջ: «Ոստան հայոցի» այս երգը բավականին հայտնի է, խոսքերն ու երաժշտությունն էլ հենց «Ոստան հայոցինն» են: Տղաները շատ են նվագել այն տարբեր համերգների ժամանակ, եւ միշտ ոգեւորիչ երգ է եղել: Քանի որ «Ոստան հայոց» խումբը բավականին երկար տարիներ ակտիվ գործունեություն է ծավալել, որոշեցինք Արցախի 25-ամյակին նվիրված գեղեցիկ տեսահոլովակ նկարել»,-հայտնեց պրոդյուսերը:

Նա հավելեց, որ տեսահոլովակը ստեղծարար ու ինքնատիպ դարձնելու համար հետաքրքիր լուծում են մտածել. «Նախ ուզում էինք գեղեցիկ ձեւով կապել Արցախը եւ Հայաստանը, միաժամանակ մտածեցինք, որ  բեյսջամփերների (բեյսջամփինգ. թռիչք` ֆիքսված օբյեկտներից հատուկ պարաշուտով.խմբ)՝ վերեւից թռիչքը շատ լավ կնայվի ռոք երաժշտության ներքո: Մենք նրանց ամրացրինք տեսախցիկներ, վերցրինք մեր տեղախցիկները եւ սկսեցինք նկարահանել բեյսջամփերների թռիչքները:

suren3

Ամենահետաքրքիրն այն է, որ երեք բեյսջամփերները, որոնք Արցախի դրոշով թռչում են բարձրությունից դեպի ներքեւ եւ վայրէջք կատարելուց հետո դրոշը հանձնում են երեխաներին, որոնք էլ՝ «Ոստան հայոցի» տղաներին, օտարերկրացիներ են: Նրանք Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի քաղաքացիներ են, այսինքն՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների քաղաքացիներ: Իմիջիայլոց, դա չէինք պլանավորել, անսպասելի ստացվեց այդ լուծումը»:

Suren1

Սուրեն Սարգսյանի ձեւակերպմամբ, տեսահոլովակի ուղերձը բանաձեւած է երգի խոսքերում. «Երգի խոսքերը հզոր են, երբ ասվում է՝ արյան ծովում պետք է խեղդվենք, բայց փառքը քո պիտի բարձր պահենք: Այսինքն՝ ինչ էլ լինի, ինչ զարգացումներ էլ, որ լինեն, միեւնույն է՝ Արցախը ճանաչվելու է որպես անկախ պետություն: Սա մեծ հաշվով համայն հայության ցանկությունն է: Ուղերձն այն է, որ ամեն ինչ մի կողմ ենք դնելու եւ պայքարելու ենք ազատ եւ անկախ Արցախի համար»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Ինչ հետաքրքիր ա, որ մի պետության մարդիկ էսքան ուրախություն են ապրում մեկ այլ պետության խորհրդանիշներից: Ի նկատի ունեմ, որ հայաստանցիները հրճվում են այսպես կոչված ԼՂՀ-ի դրոշ-մրոշից: Երեւի թե էդքան չուրախանային Ղարաբաղը ՀՀ-ի մարզերից մեկը լինելու փաստից, ինչքան որ ուրախանում են Ղարաբաղն այլ երկիր տեսնելու մտքից: Եղբայր, որ էդքան ուրախանալու բան ա դա, խի չեք Լոռին, Շիրակը սարքում այլ պետություն ու ուրախանում դրանից: Հլը պատկերացրեք, թե քանի պետություն կարաք սարքեք ու ինչ քեֆեր կարաք անեք: Դրոշների, պրեզիդենտների ինչ համաստեղություն կարաք ստեղծեք: Թե չէ մի հատ ԼՂՀ՝ էն էլ չճանաչված, բա էղա՞վ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930