Հայաստանի զինված ուժերից դասալքած զինծառայող Վահե Հովհաննիսյանը հայտնաբերվել է Ռուսաստանի Տյումենի մարզի Տոբոլսկ քաղաքում: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Տյումենի դատախազությանը:
Դատախազության տվյալներով՝ Հայաստանի քաղաքացի Վահե Հովհաննիսյանը հայկական բանակում ծառայել է 2009թ.-ից: 2016թ. փետրվարին 28-ամյա Հովհաննիսյանը, ով այդ ժամանակ վաշտի հրամանատար էր, արձակուրդ է գնացել և դուրս եկել երկրից: Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ «դասալքություն» հոդվածով: Հովհաննիսյանի դեմ հեռակա կարգով մեղադրանք էր հարուցվել:
«Օգոստոսի 29-ին Հովհաննիսյանը ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից Տոբոլսկում: Փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ նա գտնվում է հետախուզման մեջ: Դատարանի որոշմամբ փախուստի դիմած անձը կալանավորվել է»,- հստակեցնում են գերատեսչությունից:
Ըստ դատախազության՝ Հովհաննիսյանի նկատմամբ իրականացվել է արտահանձնման ստուգում, որի նյութերն ուղարկվել են Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազություն՝ Հայաստանին նրա արտահանձնման հարցը որոշելու նպատակով:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ