Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն հրապարակեց Պավլիկ Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի գործով վճիռը

Սեպտեմբեր 02,2016 13:54

Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Պավլիկ Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի դիմումների հիման վրա կայացրած վճիռը:

Հիշեցնենք, նրանք դիմել էին ՍԴ՝ վիճարկելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Խոսքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի և 288-րդ հոդվածի 3-րդ մասի մասին է:

Ըստ ՍԴ վճռի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը և 288-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ասաց, որ հիմնական իրավական դիրքորոշումներից մեկն այն է, որ արդար դատական պրակտիկան պետք է ընթանա այն ուղղությամբ, որպեսզի կասկածյալը կամ մեղադրյալը ցանկության դեպքում չզրկվեն լսվելու իրենց իրավունքից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930