Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով 3 դիվանագիտական աղբյուրներ:
«Այո, նա մահացել է»,- հայտնել է գործակալության աղբյուրներից մեկը:
Ավելի վաղ Ուզբեկստանի կառավարությունը հայտարարել էր, որ Քարիմովի վիճակը վերջին օրերին կտրուկ վատթարացել է:
Ուզբեկստանի նախագահի մահվան մասին տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, օգոստոսի 29-ին «Ֆերգանա» գործակալությունը հայտնեց, որ Քարիմովը մահացել է, սակայն այդ տեղեկությունը նույն օրը հերքվեց:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ