Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բարձրաստիճան պաշտոնյայի դուստրը հրապարակավ կշտամբել է Արտավազդ Սահակյանին

Սեպտեմբեր 02,2016 13:29

Անցած կիրակի «Ֆլորենցիա» ռեստորանում ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու հարսանիքը ուղեկցվել է մի միջադեպով, որը ապշեցրել է դրան ականատես տասնյակ հյուրերի։ Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի դուստրը, նկատելով հայտնի միկրովիրաբույժ, Երևանի բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանին, որոշել է, որ հարսանեկան սրահը ամենահարմար վայրն է, որտեղ կարելի է ի ցույց դնել իր ամենակարողությունը։

Ինքնամոռաց բղավելով՝ նա անզուսպ ցասում ու վրդովմունք է արտահայտել բժշկի հանդեպ՝ նրա մի հարցազրույցում հնչած տեսակետների և գնահատականների կապակցությամբ։

https://www.youtube.com/watch?v=kQv8oaMafgo

Տիկնոջ ամբարտավան ու մարտական կեցվածքից, բարկացայտ ու հախուռն մտքերից ներկաները եզրակացրել են, որ նրան անհավասարակշիռ վիճակի է հասցրել Արտավազդ Սահակյանի քննադատական խոսքը երկրում առկա արատավոր երևույթների՝ մասնավորապես, կոռուպցիայի, թալանի, մենաշնորհների ու հովանավորչության վերաբերյալ։

Տիկինն սկսել է հրապարակավ կշտամբել բժշկին, փաստորեն չգիտակցելով, որ այդ կերպ ինքը պաշտպանում է կոռումպացվածներին, թալանչիներին, հարստահարողներին ու նրանց հովանավորներին, որոնց դեմ պայքարը, ի դեպ, առաջնահերթություն է համարում ՀՀ կառավարությունը։

Հարսանեկան արարողությունը քաղպարապմունքի վերածած տիկնոջ ինքնությունը հարսանիքին ներկա գտնված մեր զրուցակիցը չբացահայտեց՝ պատճառաբանելով, որ նման վարքը հավելյալ խայտառակություն է առանց այն էլ ինքն իրեն հետևողականորեն վարկաբեկող քաղաքական «էլիտայի» համար, և ամենևին իմաստ չի տեսնում յուղ լցնել կրակին։

Որոշ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով զանգահարեցինք Արտավազդ Սահակյանին, որը, սակայն, հրաժարվեց խոսել այդ միջադեպի մասին, ասելով, որ ինքը զբաղված է շատ ավելի կարևոր գործերով։

Մարիամ ԱՐՍԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Երևի մի ինքնահավան հավ է: Հետաքրքիր է իմնանալկ թէ դու ինչ էս քեզնից ներկայացնում?

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930