Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում մաքրվել են եկեղեցիների տարածքները

Սեպտեմբեր 02,2016 13:16

ՊՄՊ Լոռու մարզային ծառայության և Գուգարաց թեմի եկեղեցասիրաց երիտասարդաց միության բազմամյա համագործակցության արդյունքում՝ օգոստոսի 29-ին սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Դսեղի Սբ. Գրիգոր Բարձրաքաշ և Քառասնից մանկանց վանական համալիրներում (պետ. ցուցիչ՝ 5.35.39, 5.35.40):

Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու երիտասարդաց միության անդամները՝ տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի ղեկավարությամբ, այցելել են Դսեղ՝ խոնարհված եկեղեցիների տարածքների մաքրման և բարեկարգման՝ արդեն ավանդական դարձած աշխատանքներն իրականացնելու:

Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրի տարածքում իրականացվում են ամրակայման աշխատանքներ, ուստի՝ նախորդ տարիների համեմատ տարածքը գտնվում էր բարվոք վիճակում: Երիտասարդները որքան հնարավոր է մաքրել են տարածքը չորացած խոտածածկից։

Այստեղ Վանաձորի երիտասարդներին է միացել նաև Դսեղի երիտասարդաց միությունը՝ տեղի հոգևոր հովիվ տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանի առաջնորդությամբ: Մաքրման աշխատանքներին առաջին անգամ մասնակից երիտասարդները ծանոթացել են վանքի պատմությանը, շրջել համալիրի տարածքում, որից հետո խումբը շարժվել է դեպի Դսեղի Քառասնից Մանկանց եկեղեցի: Այստեղ ևս երիտասարդները մեծ ջանասիրությամբ են մասնակցել մաքրման և բարեկարգման աշխատանքներին:

Աշխատանքների ավարտին կատարվել է մոմավառություն և երկու եկեղեցիներում միասնական աղոթք է հնչել։ Սանիտարական մաքրման աշխատանքները ավարտվել են Դսեղի հիասքանչ բնության գրկում՝ երիտասարդների կազմակերպած տարատեսակ խաղերով, ազգային երգ ու պարով:

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930