Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը այսօր, իր ուժերով, իր զաւակներով եւ Հայաստանով արդէն իսկ հզօր է. «Ասպարեզ»

Սեպտեմբեր 02,2016 12:55

Հզօ՛ր է Արցախը, ու դեռ աւելի պիտի հզօրանայ:

Պիտի հզօրանայ այնքա՛ն, որ այլեւս թշնամին չհամարձակի նոյնիսկ մօտենալ անոր մատոյցներուն:

Այս աւելին մեզմէ կախեալ է, իւրաքանչիւրէ՛ս: Մենք ենք թշնամիին կողմէ հաշուի չառնուած բանակը, որ պիտի բազմապատկէ արցախցիին ուժը, անոր հարուածող բազուկը:

Մենք ենք, որ պիտի պահենք արցախցիին թիկունքը՝ անոր մատակարարելով նիւթական անհրաժեշտ միջոցներ ու բարոյական անսահման կորով:

Արցախը այսօր, իր ուժերով, իր զաւակներով եւ Հայաստանով արդէն իսկ հզօր է:

Արցախը երիցս ապացուցած է, որ կրնայ կանգնիլ ամէնէն դաժան փորձութիւններուն դէմ, կրնայ ջարդել ամէնէն արդիական ու մահացու զէնքերով իրեն վրայ յարձակող բանակներ:

Մենք, մեր կարգին, ապացուցած ենք, որ պատրաստ ենք զօրակցելու Արցախին, պատրաստ ենք նպաստելու միջազգային ճանաչում ապահովելու անոր ճիգերուն, պատրաստ ենք մեր բաժինը բերելու Արցախի ռազմավարական նշանակութեան ենթակառոյցները ամրացնելու։

Բայց եւ այնպէս, տակաւին պէտք է ապացուցենք, որ պատրաստ ենք յաւելեալ յանձնառութիւններու, յաւելեալ զոհաբերութիւններու, որպէսզի որակական բեկում յառաջացնենք Արցախի վերաբնակեցման աշխատանքներուն, տնտեսական վերելքին, պաշտպանութեան կառոյցներու ամրապնդման գործերուն մէջ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930