Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի անցկացրած սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ վերջին երեք տարիներին գգալի ավելացել է ՀՀ-ից արտագաղթելու ցանկություն ունեցողների թիվը։
Եթե 2014-ին «եթե ունենայիք հնարավորություն, արդյոք կմեկնեի՞ք Հայաստանից դուրս մշտական բնակության» հարցին դրական պատասխան է տվել հարցված ՀՀ քաղաքացիների 36 տոկոսը, 2015-ին՝ 39, ապա 2016-ին՝ 42 տոկոսը։
42 տոկոսը. այս տեմպերով շուտով Հայաստանից դուրս մշտական բնակության ցանկություն հայտնողների թիվը կգերազանցի 50 տոկոսը։
Սերժ Սարգսյանն ասում է, թե նորմալ է, մարդիկ գնում են դուրս՝ աշխատելու, փող վաստակելու, միգրացիոն գործընթացներ են, հետո հետ են գալիս։ Նորմալ կլիներ, եթե վերադառնային, բայց մեկնողների մեծամասնությունը չի վերադառնում, իսկ որ 42 տոկոսը երազում է Հայաստանից մշտական հեռանալ, սա սարսափելի թիվ է, դա ցույց է տալիս երկրի վիճակի իրական պատկերը։
Կարդացեք նաև
Այս տարի Հայաստանի մոտ 15 համայնքներում առաջին դասարան չի բացվել։ Անցած տարի էլ մի քանի համայնքներում դասարաններ չբացվեցին։ Սա մահացող պետության պատկեր է, եթե այսպես շարունակվի։
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
ինչ տհաճ ա էս կարգի գրառումները:
,,Ռեժիմը հոգեվարքի մեջ է,,, կամ էլ ,,,,մենք բռնապետության ռեսուրս չունենք..՛՛ կատերգորիայի տիպի են , որ ոչթե կարդալու ու փաստարկված հակադրելու ցանկություն են առաջացնում այլ արդեն զզվելի հոգնածությունը:
Իսկ փաստերի մասին՝ իհարկե ցավալի ա ու մտահոգիչ, բայց էդ ՄԵՌՆՈՂ կործանվող լալահառաչ բառերը ուղղակի էմոցինալ այլ ոչ ռացիոնալ մոտեցման ա մղում: