Տեւական ժամանակ է՝ հայտնի կիթառահար Կարո Սարաֆյանը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ ինչ պատճառով է նա հեռացել Հայաստանից, ինչով է այժմ զբաղվում եւ որ դեպքում կվերադառնա հայրենիք։ Նա տեղեկացրեց, որ ԱՄՆ-ում ծավալում է բուռն երաժշտական գործունեություն, համագործակցում է արտերկրի երաժիշտների հետ, շարունակում է մասնակցել ԱՄՆ-ում անցկացվող հայտնիների համերգներին, նվագակցում է այնպիսի աստղերի, ինչպիսիք են Թաթան, Արամեն, Քրիստինե Պեպելյանը, Արմենչիկն ու Մարտին Մկրտչյանը։
Մենք հարցրինք՝ որքան ժամանակով է Կարո Սարաֆյանը մեկնել հայրենիքից. «ԱՄՆ-ում կմնամ այնքան, մինչեւ մեր երկրում կհաստատվի օրենք, եւ կտեսնեմ իմ երեխաների ապագան։ Ուղղակի հոգնում ես անօրեն երկրում ապրելուց, հոգնում ես, երբ տեսնում ես, որ քո եւ քո ընտանիքի համար բոլոր դռները փակ են, այնինչ՝ արտերկրում քեզ ավելի շատ են գնահատում, քան քո երկրում»,- մեկնաբանեց նա՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, կարոտում է հայրենիքն ու ընկերներին։
Մենք հիշեցրինք, որ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կարո Սարաֆյանը, ավելի վաղ խոսելով արտերկրում բնակություն հաստատելու մասին, նշել էր, որ դրսում մեղր ու կարագ չեն բաժանում. «Այստեղ պետք է աշխատես, տանջվես, վազվզել, բայց գոնե քեզ բարոյապես գնահատված ես զգում»,- բացատրեց նա։
Խնդրեցինք մանրամասնել՝ կոնկրետ ինչ ապօրինությունների է բախվել կիթառահարը Հայաստանում. «Հասարակ օրինակ՝ Երեւանում ճանապարհային ոստիկանության կողմից ամսական շուրջ 200 դոլարի տուգանվում էի։ Այնինչ՝ մեկ տարի է՝ ԱՄՆ-ում եմ, եւ այստեղի ՃՈ-ն ինձ ոչ մի անգամ չի տուգանել»,- ասաց նա:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Ինչ յուղ ա վառում: Հայաստանում այո, վատ բաներ շատ կան, դուռ փակելուց ա խոսում, բայց չգիտես խի՝ ՃՈ-ի տուգանքներն ա օրինակ բերում: Ես ինքս ահավոր զզված եմ Հայաստանում առկա վարչարարությունից, բայց մեկը մյուսի հետ չեմ խառնում: Ասեր մաքսայինը, հարկայինը, դատարանները՝ կհասկանայինք, բայց ոնց կարաս ամիսը 200 դոլար հավաքես ՃՈ-ից: Ինչքան էլ տարօրինակ հնչի, բայց ՃՈ-ն ՀՀ-ում էնքան վատը չի, որքան որ շատ վարորդներ փորձում են ներկայացնել: Ուրեմն ինչ անկարգ վարորդ ես, որ էդքան տուգանք ես հավաքում ամեն ամիս, կամ թեկուզ 1 ամիս: Ես էլ եմ մեքենա վարում, բայց տուգանքներ չունեմ: Հանգիստ քշեք: Իսկ ավելի լավ ա, մնացեք Ամերիկայում ու նվագակցեք այնպիսի «աստղի», ինչպիսին Արմենչիկն է: