Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. Այն, որ մենք ազնիվ չենք եղել այդ հարցում հասարակության հետ, բացառված է. «Իրատես»

Սեպտեմբեր 02,2016 12:36

Ամիսներ շարունակ քաղաքական օրակարգը զբաղեցրած ԸՕ-ի համար նոր էջ է բացվել։ Ընդդիմությանը հաջողվեց 4+4+4 ձեւաչափով փոփոխություններ պարտադրել իշխանությանը (չնայած իշխանությունը համամիտ չէ, թե դա պարտադրանք էր), սակայն ստացվեց այնպես, որ օրերս ԿԸՀ ղեկավարի հայտարարությունը ջուրը գցեց ընդդիմության ջանքերը։

Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ 4+4+4 ձեւաչափով համաձայնեցված փոփոխությունները չեն գործի։ Ընդդիմությունը, սակայն, չի ցանկանում տեղի տալ, և հիմա իշխանություն-ընդդիմություն բանակցությունների հերթական փուլն է։

ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանին այս առնչությամբ «Իրատեսը» մի քանի հարց ուղղեց:

– ԿԸՀ նախագահի բացատրությունից կարելի է հասկանալ, որ իշխանությունները բավականին վաղ են իմացել, որ այս փոփոխությունները կյանքի չեն կոչվելու ֆինանսական կողմի բացակայության պատճառով։ Այդ դեպքում իշխանությունն ինչո՞ւ ընդդիմության հետ խաղի մեջ մտավ, հանրությանն էլ վստահեցնելով, թե պատրաստակամ է ընտրություններն արդար անցկացնելու։

– Համամիտ չեմ, որ մենք ի սկզբանե գիտեինք, թե մերժելու են։ Այն, որ մենք ազնիվ չենք եղել այդ հարցում հասարակության հետ, բացառված է։ Երբևիցե չի եղել մի դեպք, որ մենք իրական խնդիրները թաքցնենք։ Ասվել է այն, ինչ այդ պահին պարզ է եղել։ Որպես հավաստիք նաև կա ԸՕ-ի վերաբերյալ ընդունված օրենքը։

Դավիթ Հարությունյանն օրենքը ներկայացնելիս էլ ասաց, որ մենք ավելի մեծ հնարավորություններ կունենանք, եթե ընդդիմության հետ գանք ընդհանուր հայտարարի և ներկայացնենք, որ սա իշխանության և ընդդիմության որոշումն է։ Եթե իշխանությունը միայնակ լիներ, Արևմուտքի մեր գործընկերներն անպայման հարցադրում կանեին՝ որտե՞ղ է ընդդիմությունը, ի՞նչ է մտածում նա:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930