Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գերմանիան հեռու է քաշվում Հայոց ցեղասպանության ընդունման բանաձևից. Der Spiegel

Սեպտեմբեր 02,2016 12:22

Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է հեռու քաշվել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևից՝ դրանով «քաղաքական ժեստ» կատարելով Թուրքիայի նկատմամբ: Այս մասին հաղորդում է գերմանական Der Spiegel թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Ըստ այդ տեղեկատվության՝ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերգը հանդես կգա հայտարարությամբ այն մասին, որ բանաձևի ընդունումը «պարտադիր ուժ չունի կառավարության համար», այլ «Բունդեսթագի քաղաքական հայտարարությունն է՝ առանց իրավական նշանակության»:

Գերմանիայի իշխանությունները սպասում են, որ ի պատասխան այդ քայլի՝ Թուրքիան գերմանացի պատգամավորներին թույլ կտա մուտք գործել Ինջիրլիք ավիաբազա, գրում է gazeta.ru-ն:

Հիշեցնենք, հունիսի 2-ին Բունդեսթագը ձայների զգալի մեծամասնությամբ ընդունեց բանաձև՝ ճանաչելով 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը, ինչից հետո Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացան, և Անկարան հրաժարվեց գերմանացի պատգամավորներին թույլ տալ մուտք գործել Ինջիրլիք:

Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Գերմանիայի իշխանությունները բանակցություններ են վարում Թուրքիայի հետ՝ Բունդեսթագի պատգամավորների մուտքը Ինջիրլիք կազմակերպելու ուղղությամբ, որն իրականացվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ միջազգային կոալիցիայի գործողությունների շրջանակում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930