Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը հաշվել է. 335 հազար եվրո 3 տարում վճարել ենք ՄԻԵԴ-ի որոշումների համար

Սեպտեմբեր 02,2016 12:15

 Դավիթ Հարությունյանը, որ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն է, այսօր կառավարության նիստում վարչապետին զեկուցեց, թե 3 տարիների ընթացքում որքան գումար են բյուջեից վճարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ-ի վճիռների համար: Այսպես՝ 2014-ին ՄԻԵԴ-ը 4 վճիռ է կայացրել ընդդեմ մեր պետության, որի համար ստիպված ենք եղել վճարել 166 հազար եվրո գումար: 2015-ին 8 վճիռ է եղել եւ ՀՀ պետբյուջեից վճարել ենք 86 հազար եվրո, 2016-ին ընդդեմ Հայաստանի կրկին 8 վճիռ է եղել, որի համար վճարվել է 83 հազար եվրո: Ընդհանուր առմամբ՝ այդ 3 տարիների համար ՄԻԵԴ-ի որոշումներով վճարվել է 335 հազար եվրո:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Դավիթ Հարությունյանի ելույթից հետո ասաց. «Իսկ արդարադատության նախարարությունը պատճառների մասին խոսո՞ւմ է, թե՞ ոչ: Մենք հիմա հետեւանքն ենք քննարկում»:

«Պատճառները, կարծում եմ՝ պարզ են, պարոն վարչապետ, դա մեր դատական համակարգում առկա սխալներն են: Իհարկե, բոլոր երկրների դատական համակարգերում էլ լինում են սխալներ, բայց երկրի դատական համակարգում, երբ սպառվում են սխալի շտկման հնարավորությունները, մարդիկ դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանը:

Վարչապետն ասաց՝ լավ, եւ անդրադարձավ նիստի հաջորդ հարցին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930