Լրահոս
Օրվա լրահոսը

Ադամ Սահակյանը կռվել է նույնիսկ այն ժամանակ, երբ վերջացել էին բոլոր փամփուշտները. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 02,2016 12:06

Այս տարվա սեպտեմբերի 1-ը Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան համար 114 դպրոցի պատմության մեջ առանձնահատուկ է դառնալու։

Դպրոցում այդ օրը բացվեց ապրիլյան պատերազմում հերոսացած Ադամ Սահակյանի անվան դասարան։ 10-րդի «5» դասարանի մուտքին այսուհետ փակցված կլինի «Արցախի եւ Հայաստանի Հանրապետության հերոս Ադամ Խաչատուրի Սահակյանի անվան պատմության դասարան» գրությամբ ցուցանակը։

Adam_Sahakyan_1 Adam_Sayakyan_6_5

Ադամն իսկապես մեր բոլորի ու նաեւ հարազատ դպրոցի հերոսն է՝ այնտեղ սովորող պատանիների համար օրինակելի։ Իսկ դասարանը

պատմության է այնքանով, որ ինչպես տնօրեն Ռուզաննա Կոստանյանը պարզաբանեց. «Ադամն ինքը պատմություն է»։

Adam_Sahakyan_4

Ներսում՝ արդեն մեծադիր երկու ցուցատախտակների վրա ներկայացված էին երիտասարդ Ադամի կարճ կենսագրությունն ու մարտի դաշտում անձնվեր պայքարի պատմությունը։ «Ծնվել է 1996 թվականի օգոստոսի 19-ին՝ Երեւան քաղաքում։ 2002-2013 թվականներին սովորել է Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում։ 2009-2013-ը զբաղվել է լողով, բռնցքամարտով եւ արեւելյան մարտարվեստի տեսակներով։ 2013 թվականին ընդունվել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճարտարապետադիզայներական ֆակուլտետ։ Ուսումնառության երկրորդ կուրսից մեկնել է բանակ։ 2015 թվականի հունվարի 26-ին մեկնել է ծառայության ԼՂՀ Հադրութի շրջան, Ջրական (Ջաբրայիլ)։ 2016 թվականի ապրիլի 10-ին ԼՂՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, իսկ մայիսի 4-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Արիության» մեդալով»,- կարդում ենք առաջին տեքստում։

Adam_Sahakyan_3

Իսկ երկրորդն այն մասին է, թե ինչպես էր կովում եւ ուրիշների կյանքը փրկում Ադամը։ «2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սերժանտ Ադամ Խաչատուրի Սահակյանը, գտնվելով առաջնագծում եւ լինելով 112-րդ մարտական դիրքի ավագը («Լալայկա» կոչվող բարձունք) թշնամու կողմից դիրքերի 15-20 րոպե տեւած ծանր հրետակոծությունից հետո գլխավորել է մարտը՝ 4-ից 5 ժամ շարունակ իր ջոկատի 7 զինակից ընկերների հետ մարտնչելով թշնամու մի քանի հարյուր հոգուց բաղկացած հատուկ ջոկատայինների դեմ, հասցնելով նրանց զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկ ջոկատային)։ Ադամը կռվել է նույնիսկ այն ժամանակ, երբ վերջացել էին բոլոր փամփուշտները՝ պայքարելով մինչեւ արյան վերջին կաթիլը, ընկել է հերոսի մահով՝ վախկոտ ու նենգ թշնամու կողմից իր մարմնին եւ դեմքին հասցրած հրազենային ծանր վիրավորումներից։ Ադամի թշնամու դեմ մղած 4-ից 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջաբրայիլի հայկական գնդին տեղակայվել ու ամրանալ ռազմաճակատի 2-րդ գծում՝ դրանով իսկ փրկելով իր շատ ընկերների կյանքը եւ անառիկ պահելով հայրենի հողերը հակառակորդի ներխուժումից։

Adam_Sahakyan_5

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Zaven says:

    Ադամի, Արմենակի, Ռոբերտի, Քյարամի և բազմաթիվ այլ ՀԵՐՈՍՆԵՐԻ սխրանքները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ անպարտելի է, որ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ոգեղեն է, որ նույնիսկ ծավալներով մեծ, սակայն ողջամտությունից ու բարոյականությունից զուրկ պետությունները չեն կարող ընկճել ՀԱՅԵՐԻՆ։

    ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930