6 երիտասարդ կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից: Այսօր կառավարության նիստում այս մասին ասաց կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նրա խոսքերով՝ երիտասարդները բանակից կազատվեն աշխարհի լավագույն բուհերում սովորելու նպատակով: Պարոն Մկրտչյանը վստահեցրեց, որ բուհն ավարտելուց հետո նրանք վերադառնալու են եւ աշխատանքի անցնեն պաշտպանության նախարարությունում: Այդ պայմանը վավերացվել է նոտարով:
Լեւոն Մկրտչյանի այն առաջարկին, որ դպրոցներից մեկի տանիքը ուժեղ քամուց վնասվել է եւ պետք է վերանորոգվել, վարչապետը արձագանքեց. «Պարոն Մկրտչյան, 40 միլիոն դրամը շատ չի՞ տանիքի վերանորոգման համար»: Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ քամին տանիքը ամբողջությամբ պոկել է եւ շպրտել:
Վարչապետը հետաքրքրվեց՝ կա՞ նախագիծ, ապա հորդորեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հետ հարցը կրկին քննարկել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ