Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյանի եւ Պավլիկ Մանուկյանի գործերով ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ

Սեպտեմբեր 02,2016 11:44

Քիչ առաջ Սահմանադրական դատարանն անցավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Պավլիկ Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով: Գործը քննվում է գրավոր ընթացակարգով:

Պավլիկ Մանուկյանը եւ Վարուժան Ավետիսյանը դիմել են Սահմանադրական դատարան՝ հստակեցնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի և 288-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին միջնորդությունների քննարկման կարգը. 1-ին մասի սահմանմամբ՝ միջնորդությունները քննում է դատավորը միանձնյա, դռնփակ դատական նիստում` միջնորդությամբ դիմած պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ:

Pvel_Manukyan_Varujan_Avetisyan_dat_2

Վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածն էլ առնչվում է խափանման միջոցը կալանքն ընտրել- չընտրելու որոշման օրինականության և հիմնավորվածության հարցին։ Հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ: Բողոքը քննելու օրվա մասին նախապես իրազեկ կողմի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն: Դատարանը բացատրություններ տալու համար դատական նիստին կարող է կանչել հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին, նաև տուժողին:

Գործով զեկուցող էր նշանակվել ՍԴ անդամ Հրանտ Նազարյանը: Պատասխանող կողմն ՀՀ Ազգային ժողովն է, որպես ակտն ընդունած մարմին։

Զեկուցող Հրանտ Նազարյանն ասաց, ուսումնասիրվել են Պավլիկ Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի դատաքննության վերաբերյալ նյութերը եւ հետևություններ են արվել։ Ըստ զեկուցողի, պատասխանող կողմը չի ընդունել դիմողների փաստարկները՝ համարելով, որ վիճարկվող նորմերը սահմանադրական են։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930