Ուզում ենք 10 մատնահետք հանձնենք, ոտնահետքն էլ՝ հետը, ընտրատեղամասերում էլ «պահենք» ձայները, պատշաճ հսկողություն իրականացնենք, բայց Հայաստանում ընտրությունների փորձը ցույց է տվել, որ կեղծիքը կատարվում է տեղամասից դուրս, երբ իշխանությունը փողով գնում է ընտրողին, ընտրողն էլ, հասկանալի պատճառներով, «գնվում» է, իսկ գործարքը բռնացնելու դեպքում էլ գործը ջրվում է։
ԿԸՀ նախագահը կարծում է, որ դրա դեմ գործիքակազմ կա. «Եթե խոսքը վերաբերում է ընտրակաշառքին, ապա թե տալը, թե ստանալը հանդիսանում է քրեորեն պատժելի արարք։ Մնացածը ենթադրում է մեր քաղաքացիների կողմից ակտիվ վարքագծի դրսեւորում, այսինքն՝ գիտեք, եթե մարդիկ բարձրաձայնում են նշված ընտրախախտումի մասին, այդ ամենն օրենսգրքով արդեն իսկ ամրագրված է որպես քրեորեն, հանրորեն վտանգավոր արարք։ Հետեւաբար, վերջիններս ընդամենը պետք է նման երեւույթների մասին բարձրաձայնեն։ Ես կարծում եմ՝ սա է պայքարի հիմնական գործիքը»։
Կաշառք վերցնողը կասի՞, որ կաշառք է վերցրել, որ տանեն պատասխանատվության ենթարկեն։ «Գիտեք, աշխարհում ուրիշ այլ մոդել չկա, եթե որեւէ հանգամանք չի ներկայացվում հանցագործության մասին, կներեք, բայց ես չգիտեմ, թե ինչ ձեւ կարելի է պայքարել»։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում