Կառավարության նիստի սկզբում այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Արցախի ժողովրդին՝ Արցախի 25-ամյա անկախության առթիվ: Վարչապետի խոսքերով՝ «Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության քառորդդարյա հոբելյանի առթիվ, ինչպես նաեւ մեկ անգամ եւս հավաստում, հայոց այս պետականության ձեռքբերումները ամեն գնով պաշտպանելու մեր անդրդվելի կամքը»: Ի պատասխան՝ կառավարության անդամները ծափահարեցին վարչապետի ելույթին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ