Լրահոս
Օրվա լրահոսը

Ազնավուրի վերաբերյալ Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը «Սասնա ծռերի» քաղաքական խորհուրդը չի քննարկի. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 02,2016 11:22

«Սասնա ծռեր» շարժման քաղաքական խորհրդում օրակարգային հարց չի դառնա «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի երեկվա հայտարարությունը, որով նա առաջարկել է, որ ժողովրդի վստահության անցումային կառավարությունը գլխավորի ՀՀ ազգային հերոս, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը։ Այս մասին ասաց շարժման քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ նշելով, որ Ղուկասյանի հայտարարությունը կարող է քննարկվել անձամբ նրա հետ, երբ հացադուլը դադարեցրած լինի եւ գտնվի ազատության մեջ։

«Շառլ Ազնավուրը համաշխարհային հռչակ ունեցող հայ մարդ է եւ իր քաղաքական հանձնառությունները եւս հարգելի են, բայց ինքն անձամբ է ասում, որ քաղաքական մարդ չէ։ Բազմաթիվ անգամ ասել է, որ քաղաքական գործիչ չէ եւ պետական այրի հանգամանքով հանդես չի գալիս։ Դա նշանակում է, որ Ազնավուրն, իր իսկ ասելով, քաղաքական գործունեությամբ հանդես չի գալիս»,- նկատեց Ալեք Ենիգոմշյանը։

Հարցին՝ քաղխորհուրդն այս դեպքում ո՞ւմ է տեսնում ժողովրդի վստահության կառավարության ղեկավարի դերում, Ենիզոմշյանը պատասխանեց. «Ես ասել եմ, որ ժամանակավոր կառավարությունը ղեկավարելու հարցում նախ պետք է որոշվի՝ մե՞կ անձ պետք է դա ղեկավարի, թե՞ կոլեգիալ պետք է ղեկավարվի։ Ավելի առաջնային է այդ հարցը։ Ծրագիրը հստակ լինելու դեպքում կորոշվի, թե ովքեր պետք է իրականացնեն այդ ծրագիրը»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930