Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էջմիածնի քաղաքապետի թեկնածուն՝ Մանվել Գրիգորյանի որդուն. «Ում բարոյական վնաս եք տվել, պագրիշկա եք իջացրել, ծեծել-ջարդել եք, ներողություն խնդրեք». «Հրապարակ»

Սեպտեմբեր 02,2016 10:45

«Մենք պիտի Էջմիածինը մաքրենք Մանվելից եւ մանվելիզմից». սա Էջմիածնի քաղաքապետի թեկնածու առաջադրված, այժմ գործազուրկ (ժամանակին աշխատել է ջրմուղում) 47-ամյա Արթուր Թումանյանի տեսլականն է՝ սեպտեմբերի 18-ին սպասվող ընտրությունների։

Նա, արձագանքելով օրերս գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի՝ իրեն եւ իր թիմակիցներին բանավեճի հրավիրելու առաջարկին, ասաց. «Ես Կարենի դեմ հարց եմ դրել, ասել եմ՝ դու ինքնուրույն տղա չես, եթե դու ինքնուրույն տղա ես, ճանապարհներ կա փակած, հերդ փակել ա, ամբողջ Էջմիածինը գիտի, բացիր այդ ճանապարհները։ Ու, բացի այդ, ում բարոյական վնաս եք տվել, պագրիշկա եք իջացրել, ծեծել-ջարդել եք, ներողություն խնդրեք, նոր այդ ժամանակ ես կգամ քո հետ բանավեճի։ Բայց ինքը մինչեւ հիմա պատասխան չի տվել»։

– Պարոն Թումանյան, տեսակետ կա, որ եթե Կարեն Գրիգորյանի, նույնն է թե՝ Մանվել Գրիգորյանի դեմ ընտրություններում որեւէ մեկը հանդգնել է առաջադրվել, ուրեմն նա կամ ավելի ուժեղ է, կամ էլ ուժեղ մեջք ունի։ Ի՞նչ կասեք։

– Ա-հա՛, լավ է, որ հասկացել եք, որ իմ մեջքն Էջմիածնի բնակչությունն է,

ողջ Էջմիածնով ենք կանգնել Մանվելի դեմ։ Ես, որպես մենակ մարդ, ինձանից

ո՞վ եմ ներկայացնում։ Ես քաղաքն եմ ներկայացնում, քաղաքն էլ՝ ինձ։

– Այսինքն, կոնկրետ անձնավորություն, ուժեղ մեջք չունեք։ Ձեր հենարանն Էջմիածինն է:

– Այո, այո, մեր քաղաքն է, մեր բնակիչներն են։

– Մինչդեռ խոսվում է, որ Դուք շատ ազդեցիկ հովանավորներ ունեք՝ ի դեմս վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի։

– Դրանք սաղ հերյուրանքներ են։ Նման բան չկա, ես որեւէ տեղ արտահայտվե՞լ եմ, կամ որեւէ մեկն արտահայտվե՞լ է այդ մասին։ Չգիտեմ դա ով է իրենից հորինել։ Չգիտեմ, ում մտքով ինչ անցնի, խոսում ու գրում է։ Իմ կողքին են նախկին քաղաքապետ Հրաչ Աբգարյանը, Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը։ Այսինքն՝ սա բոլորի հարցն է, մենակ իմ հարցը չէ։

Ի դեպ, Արշալույսի գյուղապետն իմ հարյուր տարվա ընկերն է, ես էլ իր կողքն եմ ժամանակին գնացել կանգնել, ինքն էլ հիմա իմ կողքին է։ Զուտ ընկերություն է, եւ, բացի դա էլ, ուզում ենք շուտափույթ պրծնել էս մանվելիզմից։

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հմ.. says:

    Հակոբ հակոբյանը, այսինքն ճոյիտը?

  2. Арман says:

    Мфнвелизм это зло, это беда, это аферизм, все те которые говорят о героизме манвела или небыли в бою, или его же маклавики.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930