Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2- ին շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Եվգենի Շեւչուկին:
Ուղերձում ասված է.
«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների ու անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Մերձդնեստրի ողջ եղբայրական ժողովրդին` Հանրապետության օրվա առթիվ:
Դա տոն է, որը խորհրդանշում է Մերձդնեստրի ժողովրդի կամքը, խիզախությունը, հերոսությունը, անկախ ժողովրդավարական պետություն կառուցելու, հարազատ երկիրը պաշտպանելու եւ զարգացնելու նրա պատրաստակամությունը:
Արցախում միշտ ուրախ են Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության հաջողությունների համար:
Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ` հարգարժան Եվգենի Վասիլիի, եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ողջ ժողովրդին խաղաղություն, բարգավաճում եւ բարեկեցություն, նոր մեծ արարումներ ու ձեռքբերումներ»:
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ