Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր են ՌԴ-ում «ոչ ցանկալի անձ»

Սեպտեմբեր 02,2016 10:16

Երբ մի քանի օր առաջ համացանցում հայտնվեցին անհեթեթ հրապարակումներ այն մասին, թե հայաստանյան հասարակական գործիչներից եւ լրատվամիջոցներից ովքեր են «ամերիկյան գործակալներ», մտածում էի` անդրադառնա՞լ դրանց, թե՞ չանդրադառնալ: Ի վերջո, ընտրեցի երկրորդ տարբերակը` չափից դուրս թույլ եւ ոչ պրոֆեսիոնալ ձեւով էին «թխվել» այդ մատնագրերը: Գործընկերներիցս ոմանք կարծիք հայտնեցին, որ դրանց հետեւում կանգնած է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը: Բայց ինձ թվում էր՝ նույնիսկ այդ հիմնարկում դեռեւս մնացել են մասնագետներ, որոնք եթե նման առաջադրանք ստանային, ապա նեղություն կքաշեին ճշտելու որոշ փաստեր եւ այդ բովանդակության մատնագրերը կսարքեին փոքր-ինչ ավելի «խելքին մոտիկ»: Ավելի շուտ, կարծում էի ես, դա սպասելի է հայազգի ռուսաստանցի «գործիչներից», որոնք Կրեմլի մոտակայքում շփվում են Պուտինի 5-րդ օգնականի 6-րդ քարտուղարի մակարդակով եւ որոշել են այդ ձեւով իրենց դրսեւորել որպես «հզոր քարոզիչներ»:

Բայց այն միջադեպը, որը վերջերս տեղի ունեցավ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ, թույլ է տալիս ենթադրելու, որ «ամերիկյան գործակալների» վերաբերյալ հրապարակումները հրահանգվում են եթե ոչ ԱԴԾ-ի (ФСБ), ապա, համենայնդեպս, պաշտոնական շրջանակների կողմից: Ըստ երեւույթին, ՌԴ-ում մարդիկ կան, որոնք որոշել են լրջորեն զբաղվել «գործակալներով»: Քաղաքագետին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ: Սահմանին նրան տրամադրված ծանուցման մեջ հղում էր կատարվում «Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու կարգի մասին» դաշնային օրենքին: Քանի որ Գրիգորյանի համար չեն մանրամասնել, թե այդ փաստաթղթի կոնկրետ որ կետի տակ է նա ընկնում, ենթադրվում է, որ խնդիրը հետեւյալն է. ըստ այդ 26-րդ հոդվածի 9-րդ կետի` այդ երկիր չի թույլատրվում մուտքը այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք համագործակցում են Ռուսաստանի տարածքում անցանկալի համարվող միջազգային կազմակերպությունների հետ:

Եվ այսպես՝ օտար պետության (ոչ Ռուսաստանի) քաղաքացին շփվում է կամ համագործակցում է ինչ-որ միջազգային կառույցների, քաղաքագիտական շրջանակների հետ, որոնց դիրքորոշումը Ռուսաստանի իշխանությանը դուր չի գալիս: Կամ` ենթադրենք, ելույթներ է ունենում ԵՏՄ-ի կամ ՀԱՊԿ-ի դեմ: Տրամաբանությունը պահանջում է բացատրել, թե ինչով է այդ քաղաքացին վտանգ ներկայացնում Ռուսաստանի համար: Հակառակ դեպքում դա շատ նման է մեծապետական լկտիության եւ ցուցադրական վրեժխնդրության` պարանոյայի մեծ չափաբաժնով:

Չգիտեմ, գուցե ես էլ, որ երբեմն ռուսաստանյան իշխանությունների համար ոչ հաճո բաներ եմ գրում, հայտնվել եմ ոչ ցանկալի անձանց «սեւ ցուցակում», եւ իմ մուտքը Ռուսաստան նույնպես արգելված է: Դա շատ ցավալի կլինի, որովհետեւ Տոլստոյի, Դոստոեւսկու, Չայկովսկու, Պրոկոֆեւի երկիրը ես սիրում եմ: Անկախ այն հանգամանքից, որ այդ երկրի իշխանությունը, մեղմ ասած, հիմարություններ անելու «դարավոր ավանդույթ» ունի:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    == Հակառակ դեպքում դա շատ նման է մեծապետական լկտիության եւ ցուցադրական վրեժխնդրության` պարանոյայի մեծ չափաբաժնով: ==
    Ավելի լավ ձևակերպում դժվար է գտնել…

  2. Ruben says:

    Ստեփան Գրիգորյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ: Սահմանին նրան տրամադրված ծանուցման մեջ հղում էր կատարվում 26-րդ հոդվածի 9-րդ կետի` ՌԴ չի թույլատրվում մուտքը այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնք համագործակցում են Ռուսաստանի տարածքում անցանկալի համարվող միջազգային կազմակերպությունների հետ:
    Օրինակ՝ Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) հետ:
    Կամ Ռուսաստանում չեն սիրում գլոբալիստներին, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը դաշնակներին:
    Տարածաշրջանային հետազոտություններ կատարող գլոբալիստը հիշեցնում է 1912թ. մասոն դաշնակներին:
    https://domkaukaski.org/index.php?option=com_content&task=view&id=449&Itemid=38
    Ի՞նչ կասի ՀՀ ԱԳՆ:

  3. Իրավաբան says:

    ես էլ էի ուզում Ձեր կարծիքը հարցնել:
    Էս վերջին պրովոկացիաների մասին, որ ուղղված են նախ Արևմուտքի, ապա նաև հենց Ռուսաաստանի հետ մեր դաշնակցայինա հարաբերոյթւոնների դեմ:
    Ինչ որ լկկտի ներքին խմորումների գործընթացա ա գնում:
    Կուրսի էլ չենք:
    Շատ կարևոր ա զգոն լինել:
    Իսկ էդ հիմար գրություննրեը անգրագետ ռուսերենով ո, էլ չասած եսիմ որ Սփյուռքի անունից գրված???????????
    Չգիտես խի Սփյուռքը հայերին դիմում ա ոչ թե արևմտա կամ արևելա հայերենով ; ալյ ռուսերենով:
    Իմ հույսը նախ մեր ժողովրդի սթափությունն ա, որտև երբեք էլ ռուսամոլ ու հակառոըսականություն, արևմտամոլ ու համակարևմտականության չի նկատվում/չհաշված բացառություններ/:
    Դա է որ նաև ավելի ակնհայտ դարձնում էս ամենի սարքովի լինելը:
    Շնորհակալություն որ անդրադարձաք:
    ծիծաղ չեն առաջացնում , ցավոք, այլ մտահոգություն:

  4. gib.gibindus says:

    Ստյոպիկին հա էլ գիտեմ`յեսիմ երբվանից: Մտածում եմ, յարաբ էս ի՞նչ արեց ռուսախոս Ստյոպիկը, որ ռուսները նեղացան: Կարո՞ղ ա մի ուիշ Ստյոպիկ մի բան ա արել`ռուս հայվան պագռանիշնիկը շառը գցել ա մեր Ստյոպիկի վրա: Կարող ա, գիտես:

  5. Armo says:

    Իսկ ԱՄՆ-ն բոլորին ընդունում է, սանկցիաներ չի կիրառում եսիմ ինչի համար, …դրախատա է, հո երկիր չի:

  6. Լավատես says:

    Ով դրամ է շնորհում, նրա դուդուկի տակ էլ պարում են, մարդ չգիտի, էդ լավ լավ բաներ ասող անողը անկեղծ անարատ հայ է, թե ոչ հայի դրամաշնորհին կակա ասող հայկական ազգանունով չգիտեմինչը: Դրա համար, ով դրսից դրամաշնորհ է ստանում՝ անկախ նրա սիրուն նպատակներից պետք է դասվի կասկածյալների շարքին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930