Լրահոս
Օրվա լրահոսը

«Դելլալյան» տրիոն՝ առանց ամյակների ու պաթոսախեղդի

Սեպտեմբեր 02,2016 15:30

«Դելլալյան» տրիոն ինքնատիպ համերգաշար է սկսել Հայաստանում: «Առավոտի» հետ զրույցում երաժիշտները հայտնեցին, որ անիմաստ է համերգները նվիրել այս կամ այն ամսաթվին ու պաթոսախեղդ անել, ինչպես դա պատահել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի կամ Անկախության 25-ամյակի պարագայում: «Պետք չէ գաղափարներն էժանացնել, մենք ուղղակի եկել ենք մատուցելու երաժշտություն, մեր զգացմունքները, արվեստը, ինչի համար երջանիկ ենք»,- ասաց Մարինա Դելլալյանը:

Նարինե Դելլալյանն էլ շարունակելով քրոջ միտքը՝ ասաց. «Հոբելյաններ ու ամսաթվեր նշելու համար մարդ նախ՝ պետք է ի սրտե երջանիկ եւ ուրախ լինի: Ցավոք, մենք այնքա՜ն խնդիրներ ունենք, որ ամյակների նշումով չէ, որ պետք է լուծվեն: Ընդհակառակը՝ այդ ամյակներն ինձ ավելի շատ մտորելու առիթ են տալիս, հատկապես, թե ինչ ենք արել Անկախության 25 տարում: Մեր՝ Հայաստանում լինելու առիթը պարզապես մեր ամենօրյա սերն է, որ տածում ենք մեր հայրենիքի ու ժողովրդի հանդեպ: Եթե պետք է ինչ-որ մեկին նվիրել այդ համերգը, ուրեմն ես նվիրում եմ բոլոր ազատամարտիկներին, որոնք 25 տարի առաջ զոհվեցին, նրանց, որոնք այսօր էլ պայքարում են մեր երկրի վիճակը լավացնելու համար: Մեր ազգը փառահեղ ազգ է, բավական է վրայից «մաքրել» աղբը, որ լցվել է 25 տարիների ընթացքում, ու ինքն ադամանդի պես կփայլի»:

 

 ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Կարդացեք 

 

«Առավոտ»

01.09.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930