ԿԳ փորձագետ Անահիտ Բախշյանը ի պաշտպանություն «Սասնա ծռերի» հայտարարված դասադուլների ու գործադուլների նախաձեռնությունը համարում է իրավունքի պայքար:
«Այս պայքարը նաեւ իրավունքի պայքար է եւ իրենց իրավունքն է կոչ անել, բայց հետո կտեսնենք՝ քանի մարդ կոչին կարձագանքի, կամ ուսումնական հաստատությունները ինչպես օրենքին հակառակ կոչին կարձագանքեն այն դեպքում, եթե բոլորս՝ նաեւ այն մարդիկ, որոնք «Սասնա ծռերին» են պաշտպանում, միշտ բղավում ենք, երբ ուսումնական հաստատություններին ներգրավում են քաղաքական գործընթացների մեջ»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Մեր հարցին՝ հակասություն չկա՞ մի դեպքում քննադատվում է կրթական համակարգի քաղաքականացումը, մյուս դեպքում՝ այն դիտվում որպես իրավունքի պայքար:
«Այո՛, այդ տեսակետն ինձ համար էլ է անհասկանալի, չեմ կարող հասկանալ այդ խտրական մոտեցումը, որ մի դեպքում քննադատում են, մյուս դեպքում՝ հակառակը: Ես այդ մոտեցման կողմնակիցը չեմ»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ