Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունները ստիպված են լինելու տհաճ հարցերի պատասխանել

Սեպտեմբեր 01,2016 20:30

ԱՄՆ-ի հայցով Երևանի օդանավակայանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին Հայաստանի իշխանությունների կողմից Մոսկվա վերադառնալու թույլտվություն տալը ծանր կարող է նստել Հայաստանի վրա:

Մասնավորապես Հայաստանին կարող են մեղադրել միջազգային քրեական հանցավորությունը պարտակելու մեջ, էլ չենք խոսում այն մասին, որ ԱՄՆ-ի կողմից կարող են ՀՀ ֆինանսական ներհոսքերի լուրջ կրճատումներ լինել, տարբեր ծրագրերում բարդություններ: Զենքի ապօրինի առևտրի և փողերի լվացման մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացուն Հայաստանից այդքան հեշտությամբ լքել թույլ տալը կարող է լուրջ վնաս հասցնել նաև երկրի վարկանիշին:

Իրավապաշտպանները վստահեցնում են, որ որևէ դեպքում չէր կարելի թույլ տալ հետախուզվող  անձին լքել Հայաստանի Հանրապետությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հավաստմամբ` այս քայլից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը և կառավարությունը ստիպված են լինելու շատ տհաճ հարցերի պատասխանել: Ինչպես նաև առաջիկայում սպասենք ԱՄՆ-ի կոշտ արձագանքին:

Մանրամասները` վաղվա տպագիր «Առավոտում»

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ինչ տեսնում ենք says:

    Սրանցը պիտի մեր խեղճ ու կրակ հայը լինի, որ մասկի շոու անելով ձերբակալեն ու տարատեսակ հոդվածներ կպցնեն, արջը իր քոթոթներով երբ ինչ ուզի անելու է մեր երկրում, քանի դեռ նման խմբավորման ձեռքի տակ է երկիրը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930