Գիտելիքի և դպրության օրվա առթիվ տոնական միջոցառումներ են անցկացվել մայրաքաղաք բոլոր վարչական շրջանների դպրոցներում:
Ուստարվա մեկնարկն ու առաջին դասարանցիների մուտքն ազդարարարող բացօթյա տոնական միջոցառումների ընթացքում ընթերցվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը: Դպրոցների աշակերտների պարային և երաժշտական համարներով հագեցած ծրագրերը եզրափակվել են սպասված առաջին զանգով, որն ազդարարել է 2016-2017 թթ. ուսումնական տարվա մեկնարկը ոչ միայն առաջինցիների, այլև ավարտական 9-րդ դասարանցիների համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն