Կառավարության վաղվա նիստի օրակարգում է ներառված սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը սեպտեմբերի 17՝ շաբաթ օր տեղափոխելու որոշման նախագիծը:
Այս որոշմամբ, քաղաքացիներին հնարավորություն է տրվում, ինչպես նախագծի հիմնավորման մեջ է գրված՝ Խաչվերացի` սեպտեմբերի 11-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները:
Այսինքն, մեռելոցները ոչ աշխատանքային օր սահմանելու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի քաղաքականությունը կառավարությունում շարունակվում է նաեւ ներկայիս վարչապետի օրոք:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ