Առավոտից սպասող աղավնաձորցիներին վերջապես հանդիպեցին Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը եւ «Վեդի Ալկո» ընկերության հիմնադիր տնօրեն Մանվել Ղազարյանը: Մարզպետը գյուղացիներին խնդրեց 15 օր ժամանակ տան, որպեսզի կարգավորեն «Վեդի Ալկո» ընկերության երաշխավորման եւ վարկավորման հարցը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան աղավնաձորցիները երեխաներին դպրոց չէին ուղարկել՝ ի նշան բողոքի, քանի որ անցյալ տարի մթերված խաղողի գումարը չեն ստացել եւ չեն կարողանում հոգալ երեխաների կարիքները:
Չնայած գյուղացիները կառավարության ոչ մի խոստմանը չեն հավատում, բայց վստահեցին մարզպետին եւ որոշեցին սպասել եւս 15 օր:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ