Լրահոս
Օրվա լրահոսը

Գոռ Մինասյան. «Երազում եմ այն օրը, երբ կհագնեմ հայ զինվորի համազգեստը»

Սեպտեմբեր 01,2016 16:27

Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանն այսօր որպես Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտ ներկա էր հարազատ բուհում Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը:

Aravot.am-ը զրուցեց Գոռ Մինասյանի հետ:

-Գոռ, օլիմպիական արծաթե մեդալի մասին արդեն ասվել է շատ բան ու դեռ էլի շատ բան ասվելու է: Բայց եկ խոսենք ոչ մարզական թեմայով: Դու արդեն երկու ամիս է ծառայում ես հայկական բանակում՝ սպորտային վաշտում: Ծառայության վայրում եղե՞լ ես:

-Այո: Բայց շատ քիչ: Ներկայացել եմ ծառայության վայր եւ որպես Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ գործուղումով մեկնել օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար ուսումնամարզական հավաքների:

-Զինվորական համազգեստ ստացե՞լ ես:

-Այո, բայց դեռ չեմ հասցրել հագնել:

-Իսկ ուզո՞ւմ ես այն փորձել:

-Անհամբեր սպասում եմ այդ օրվան: Ես մարզիկ եմ, Հայաստանի ազգային հավաքականի անդամ ու պետք է ամեն բան անեմ մեր երկրի պատիվը միջազգային մարզական ասպարեզում բարձր պահելու համար: Բայց երազում եմ այն օրը, երբ կհագնեմ զինվորական համազգեստը, քանի որ այն կրել ու այսօր էլ կրում են մեր ազգի հերոսները՝ Հայաստանի ու Արցախի սահմաններն անառիկ պահող ապրիլյան քառօրյա պատերազմի հայ զինվորները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930